Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սպարտակիադա» մարզական միջոցառման հնգամարտի առաջնությանը Լոռու մարզի հավաքական թիմը նվաճել է առաջին պատվավոր տեղը
31.10.2024
Արտաշատում հոկտեմբերի 30-ին անց է կացվել «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով նախատեսված հնգամարտի առաջնությունը՝ ՀՀ բոլոր մարզերի և Երևանի հավաքական թիմերի մասնակցությամբ: Թիմերը մրցում էին հետևյալ մրցաձևերում՝ կրոսավազք, վազք, հեռացատկ տեղից, գնդակի նետում, լցոնած գնդակի նետում հեռավորություն: Միավորների ընդհանուր հաշվարկի արդյունքում միավորների զգալի առավելությամբ առաջին պատվավոր տեղը զբաղեցրել է Լոռու մարզի հավաքական թիմը, երկրորդը՝ Երևանի, երրորդ տեղ է գրավել Շիրակի մարզի հավաքական թիմը: Թիմը մրցավայր էր մեկնել Վանաձորի աթլետիկայի մասնագիտացված մարզադպրոցի մարզիչ Աքսել Հակոբյան գլխավորությամբ: