Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը պատվոգրեր է հանձնել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ

30.10.2024

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հյուրընկալել է բուհի տնօրեն Էլֆիք Զոհրաբյանին, պորֆեսորադասախոսական կազմին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պաշտոնյաները։
Շնորհավորելով կրթօջախի հիմնադրման 20-ամյակի առթիվ` Լոռու մարզպետը շնորհակալություն է հայտնել բուհի աշխատակիցներին և տնօրենությանը՝ հայ թատերարվեստի պահպանման, զարգացման և տարածման գործում ունեցած ավանդի, սերունդների գեղագիտական կրթությանն ու դաստիարակությանն ուղղված աշխատանքների համար:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ մարզպետը պատվոգրեր է հանձնել ինստիտուտի մի խումբ դասախոսների, աշխատակիցների։
Տնօրեն Էլֆիք Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել մարզի ղեկավարին գնահատանքի համար, նշել, որ բուհը զարգացման լուրջ ծրագրեր ունի՝ ստանձնած առաքելությանը հավատարիմ:
Մարզի ղեկավարին ներկայացվել են առաջիկա ծրագրերը, մասնաճյուղում առկա խնդիրները։ Քննարկվել են բուհի գործունեությանը և կրթական ծրագրերի ընդլայնմանը, ծրագրերում դպրոցահասակների և նոր ուսանողների ներգրավման հնարավորություններին, այս ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող առանցքային հարցեր։
Արամ Ղազարյանը կարևորել է բուհում ժամանակակից կրթական պահանջներին համապատասխան միջավայրի ապահովումը, ինչը կգրավի նաև մեծաթիվ ուսանողների այլ համայնքներից: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել կրթական որակի բարելավմանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի լրացուցիչ մասնագիտական կրթության ապահովմանը և ուսանողների համար գործնական ծրագրերի բազմազանության առկայությանը: Մարզպետն իր աջակցությունն է հայտնել ներկայացված առաջարկներին և արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնել:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38