Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիշատակի տուրք

28.10.2024

1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունից անցել է 25 տարի:
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու մարզպետի և Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմերը, Երկրապահ կամավորական միության անդամներ հոկտեմբերի 27֊ին համատեղ այց կատարեցին Վազգեն Սարգսյանի հուշարձանին, ով նույնպես զոհ դարձավ դաժան ոճրագործությանը:
Նրանք ծաղիկներ խոնարհեցին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով զոհերի հիշատակին:
25 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ են գնացել 8 պետական գործիչներ` ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13