Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Լոռու մարզպետին կից հասարակական կազմակերպություններից և մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի» նիստը

23.10.2024

Հոկտեմբերի 22-ին անցկացվել է «Լոռու մարզպետին կից հասարակական կազմակերպություններից և մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի» նիստը, որը վարում էր մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը:

Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Անի Բաղդասարյանը ներկայացրել է Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ միջազգային կառույցների կողմից մարզում իրականացվող ծրագրերը՝ մասնավորապես անդրադառնալով ԼՂՀ բռնի տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության ծրագրերին: Ա. Բաղդասարյանը կարևորել է հասարակական կազմակերպությունների հետ սերտ գործակցությունը՝ ծրագրերը թիրախային կերպով իրականացնելու, արդյունավետություն ապահովելու, կրկնություններից խուսափելու նպատակով:

Աշխատանքային խմբի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ևս ներկայացրել են իրենց կողմից իրականացվող ծրագրերը՝ պատրաստակամություն հայտնելով մարզպետի աշխատակազմի հետ գործակցելու տարբեր ծրագրերի շրջանակներում:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ, աշխատանքային խմբի անդամ Լուսինե Սարգսյանն անդրադարձել է Լոռու մարզի համայնքներում սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունների մշակման անհրաժեշտությանը:

Հարցի վերաբերյալ տեղեկացվել է, որ համայնքներն իրենց զարգացման 5-ամյա ռազմավարական ծրագրերում ներառել են աղետների ռիսկերի կառավարման հետ կապված միջոցառումների իրականացումը, այդուհանդերձ, մինչ այժմ լիարժեք անդրադարձ չի կատարվել խնդրի կարևորությանը:

Հ. Ավետիսյանն, անդրադառնալով բարձրացված խնդրին, նշել է, որ այս տարվա մայիսի 25-26 ջրհեղեղի հետևանքով մարզում առաջացած աղետի հետևանքով ստեղծված իրավիճակը համայնքներին ստիպել է առավել զգոն լինել և համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել:

Լոռու մարզում՝ մասնավորապես մարզկենտրոն Վանաձորում, զբոսաշրջությունն առավել գրավիչ դարձնելուն ուղղված առաջարկով է հանդես եկել «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ, աշխատանքային խմբի անդամ Անուշ Ասլանյանը: Այս համատեքստում Ա. Ասլանյանը հանդես է եկել նաև առաջարկությամբ մարզի, համայնքների ճարտարապետական դիմագծի պահպանման վերաբերյալ:

Բարձրացված հարցի շրջանակներում քննարկվել են մարզում զբոսաշրջության զարգացմանն ուղղված մի շարք ծրագրային փաթեթներ, կարևորվել է դոնորներ ներգրավելու անհրաժեշտությունը:

-Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և մարզպետի աշխատակազմը պատրաստակամ են համագործակցության՝ մի շարք զբոսաշրջային ծրագրեր կյանքի կոչելու,- ասել է Հ. Ավետիսյանը՝ առաջարկելով հասարակական կազմակերպություններին ևս աջակցել այս հարցում՝ հանուն մեկ նպատակի՝ մարզը զբոսաշրջային առումով առավել գրավիչ դարձնելու համար:

Հ. Ավետիսյանն, ամփոփելով նիստը, շնորհակալություն է հայտնել կառուցողական քննարկման և ակտիվ գործակցության պատրաստակամության համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49