Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզը հեծանիվների հերթական խմբաքանակը ստացավ

22.10.2024

Հանրակրթական ուսումնական հաստատություններին հեծանիվների մատակարարման երկրորդ փուլով Լոռու մարզի 161 դպրոցների բաշխվեց 485 հեծանիվ:
ԿԳՄՍ նախարարության կողմից 2-ական հեծանիվներ և սաղավարտներ ստացան մարզի հիմնական և ավագ, 4-ական՝ միջնակարգ դպրոցները:
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պատասխանատու պաշտոնյաները կրթական հաստատությունների ներկայացուցիչներին շնորհավորեցին մարզական նոր գույք ստանալու կապակցությամբ, ընդգծեցին հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, դպրոցականների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությանն ուղղված բազմաբնույթ միջոցառումների կարևորությունը:
Պաշտոնյաները նշեցին, որ ծրագրի նպատակն է նպաստել ֆիզիկական դաստիարակության խրախուսմանը դպրոցներում՝ բարելավելով «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդման որակը:
Նրանք հույս հայտնեցին, որ դպրոցները լավ հեծանվորդներ կպատրաստեն, կօգնեն առավել զարգացնել սիրողական հեծանվային մարզաձևը՝ տարբեր մրցաշարերում ապահովելով հաղթական մասնակցություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13