Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

22.10.2024

Հոկտեմբերի 21-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Մարզի ղեկավարին տեղեկատվություն է ներկայացվել նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների, տրված հանձնարարականների կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ:
Մարզպետին են ներկայացվել նաև համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն և պետության ամբողջական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի նկատմամբ մշտադիտարկման արդյունքները:
Արամ Ղազարյանը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել ինչպես նշված աշխատանքների, այնպես էլ՝ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների պատշաճ սպասարկման նկատմամբ:
Հանձնարարվել է հատկապես վերահսկողության տակ պահել համայնքների մուտքերը՝ զերծ պահելով նշված տարածքները ապօրինի առևտրից, ինքնակամ կառույցներից:
Մարզպետին զեկուցվել է աղետի գոտում ֆիզիկական անձանց բնակելի տների և տրանսպորտային միջոցների փոխհատուցման գործընթացի վերաբերյալ:
Տեղեկացվել է, որ տրանսպորտային միջոցների փոխհատուցման գործընթացը գրեթե ավարտվել է, ֆիզիկական անձանց բնակելի տների նորոգման համար տրվող փոխհատուցման գումարը հատկացվում է փուլառփուլ՝ ըստ կատարված աշխատանքների:
Մարզի ղեկավարին ներկայացվել են նաև հոկտեմբերի 19-ին՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ Լոռու մարզ կատարծ այցի արդյունքները: Քննարկվել են «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի արդիականացման նպատակով նոր շենքի կառուցման հետ կապված աշխատանքային հարցեր, հստակեցվել են նաև Վանաձորի բժշկական կենտրոնի վարակաբանական բաժանմունքի նոր մասնաշենքի շահագործման ժամկետները՝ կարևորելով աշխատանքների որակով իրականացնելու անհրաժեշտությունը: Քննարկվել են նաև բժշկական կենտրոնի պայմանների բարելավման, ենթակառուցվածքների զարգացման, բուժծառայությունների ընդլայնման և հասանելիության ուղղությամբ տարվող աշխատանքները։
Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքների հետ կապված՝ Ա. Ղազարյանին զեկուցվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատուների հետ համատեղ շարունակվում են այցերը մարզի համայնքներ՝ գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ իրազեկման նպատակով: Նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային ներկայացուցիչների հետ քննարկումներ են ծավալվել նաև մկնանման կրծողների դեմ պայքարի վերաբերյալ: Համայնքներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների ամփոփումից հետո կստացվի անհրաժեշտ քանակությամբ թունանյութ և կբաշխվի ըստ համայնքների՝ մկնանման կրծողների դեմ արդյունավետ պայքար տանելու նպատակով:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել այլ ոլորտային հարցերի ևս: Տրվել են նոր հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38