Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուշադրության տակ պահել համայնքային խնդիրները, ցուցաբերել սրտացավ վերաբերմունք. մարզի ղեկավարը խորհրդակցություն էր հրավիրել

22.10.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հոկտեմբերի 22-ին հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:
Քննարկվել են համայնքներում առկա ինքնակամ կառույցների, ապօրինի շինությունների, շինարարական գործընթացների կարգավորմանն ու օրինականությանն առնչվող հարցեր:
Մարզի ղեկավարը հանձնարարել է համայնքների ղեկավարներին առավել հետևողական լինել ապօրինի շինարարությունների կանխարգելմանը և կասեցմանը վերաբերող հարցրերում, օրենքով սահմանված կարգով ապահովել դրանց հետևանքների վերացումը:
Քննարկվել են նաև Լոռու մարզի համայնքներում պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը և արդյունքները, ծրագրերի շրջանակներում շինարարական աշխատանքների կազմակերպման և որակի հսկողության հետ կապված խնդիրները:
Լոռու մարզպետը հորդորել է համայնքապետերին հետևողական լինել՝ պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքներում լավագույն արդյունք ապահովելու հարցում, վերահսկել արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները և դրանք ընդունել միմիայն սահմանված որակական պահանջներին համապատասխանելու դեպքում:
Անդրադարձ է կատարվել նաև համայնքների մուտքերին, միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների պատշաճ սպասարկման՝ մաքրության, աղբահանության խնդիրներին, վերը նշված տարածքներում առևտրի, հանրային սննդի օբյեկտների և այլ ծառայություններ իրականացնող տնտեսվարողների գործունեության օրինականության հարցերին:
Մարզպետը հորդորել է ուշադրության տակ պահել խնդիրները և ցուցաբերել սրտացավ վերաբերմունք:
Քննարկվել են նաև աղետի գոտու վերականգնման աշխատանքները:
Նշվել է, որ Ալավերդի համայնքի Սանահին կայարան թաղամասի, Թումանյան փողոցի բազմաբնակարան շենքերի և Քարկոփ բնակավայրի կոյուղագծերի կառուցման մրցույթն ավարտվել է, ընթացքի մեջ է շինարարական աշխատանքների մեկնարկի նախապատրաստական փուլը:
Լոռու մարզպետը հանձնարարել է լինել հետևողական և գործընթացները կազմակերպել պատշաճ որակով:
Քննարկվել են այլ հարցեր ևս: Տրվել են նոր հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38