Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առողջապահության նախարարն ու Լոռու մարզպետը քննարկել են մարզի բժշկական կենտրոնների պայմանների բարելավման, բուժծառայությունների ընդլայնմանն ուղղված հարցեր

21.10.2024

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 19֊ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր։ Նախարարի առաջին կանգառը «Սպիտակի բժշկական կենտրոնում» էր:

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի, Սպիտակ ԲԿ-ի տնօրեն Վարդուհի Սիսակյանի հետ նախարարը շրջել է բժշկական կենտրոնում, զրուցել բուժանձնակազմի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը:

Քննարկվել են բժշկական կենտրոնի պայմանների բարելավման, ենթակառուցվածքների զարգացման, բուժծառայությունների ընդլայնման և հասանելիության ուղղությամբ տարվող աշխատանքները։

«Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի արդիականացման նպատակով կառուցվելու է նոր շենք, որը նոր ներուժով է սպասարկելու մարզի բնակիչներին։ Քննարկվել են գործընթացի հետ կապված հարցեր։

Աշխատանքային այցը շարունակվել է Վանաձորում: Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել են «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ: Տնօրեն Մեսրոպ Հազրոյանի, պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ նրանք շրջել են Վանաձոր ԲԿ-ի վարակաբանական բաժանմունքի նոր մասնաշենքի կառուցման շինհրապարակում, հետևել շինարարության ընթացքին, դիտարկել շինաշխատանքների որակը:

Հանձնարարվել է պահպանել ծրագրի ժամկետները և աշխատանքներում ապահովել բարձր որակ:

Վարակաբանական մասնաշենքի կառուցումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի» պատվիրատվությամբ՝ «Եվրասիական կառուցման և զարգացման» հիմնադրամի միջոցներով: Երկհարկանի ինֆեկցիոն բաժանմունքը կառուցվում է 50 բուժառուի համար:

Առողջապահության նախարարն աշխատանքային այցը շարունակել է Վանաձորի «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական հասարակական կազմակերպությունում: Նախարարը «ԼՈՖԹ»-ի հետ համագործակցությամբ՝ «Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային ամսվա» իրազեկման արշավի շրջանակներում, Վանաձորում հանդիպում է ունեցել մի խումբ կանանց հետ: Տեղեկատվական հանդիպման ընթացքում քննարկվել են հիվանդության կանխարգելման կարևորության և հետազոտություններին առնչվող հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13