Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են Լոռու մարզի փոքր համայնքներում զբոսաշրջության ոլորտի խթանմանն ուղղված հարցեր

21.10.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (ՍԻԳՄԱ) ծրագրի ղեկավար Կարեն Գևորգյանին, իրականացման պատասխանատու Արմեն Զաքարյանին, Լոռու մարզի համակարգող Հենրի Մատինյանին և «Ամպերա» խորհրդատվական ընկերության տնօրեն Վահե Մամբրեյանին:
Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի վարչության պետ Արուս Թումանյանը, զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Անի Բաղդասարյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:
ՍԻԳՄԱ ծրագրի գործունեությունը միտված է գյուղատնտեսության և գյուղական բնակավայրերում զբոսաշրջության խթանման միջոցով լեռնային փոքր համայնքների զարգացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լոռու մարզի համայնքներում ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքն ու արդյունքները: Կողմերը մասնավորապես անդրադարձել են զբոսաշրջության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերին՝ ուղղված տուրիզմի խթանման միջոցով մարզի զարգացմանը:
Լոռու մարզպետը ողջունել և շնորհակալություն է հայտնել ՍԻԳՄԱ ծրագրի ներկայացուցիչներին մարզի Սպիտակ, Մարգահովիտ և Գյուլագարակ բնակավայրերում հաջողությամբ իրականացվող ծրագրերի համար և պատրաստակամություն է հայտնել աջակցելու դրանց արդյունավետ իրականացմանն ու նպաստելու համագործակցության խորացմանը։
Արամ Ղազարյանն ընդգծել է, որ Լոռու մարզը զբոսաշրջության ոլորտի զարգացման մեծ ներուժ ունի, տարբեր կառույցների, մասնագետների և մասնավոր հատվածի հետ պարբերաբար քննարկվում են մարզի զարգացման նպատակով լավագույն և իրատեսական գաղափարների վերհանման և իրականացման համար ներդրումային օժանդակություններ ներգրավելու ուղիները:
Ծրագրի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Լոռու մարզպետին և աշխատակազմին արդյունավետ համագործակցության համար և շեշտել, որ պատրաստ են օժանդակել, համաֆինանսավորել և կյանքի կոչել Լոռու մարզի գյուղական համայնքների զարգացման լավագույն և տպավորիչ նախագծերը:
Ներկայացվել են մի շարք ծրագրեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվորեն շարունակելու համատեղ քննարկումները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13