Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի» հերթական նիստը

21.10.2024

Հոկտեմբերի 18-ին անցկացվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի» հերթական նիստը, որը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը:
Հանձնաժողովի քարտուղար, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Վալերի Ջաղինյանը համառոտ տեղեկատվություն ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 25-ի N 72-Ն հրամանով հաստատված անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումների գործընթացի և վերջինիս հետ կապված Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ դիմած անձանց հաշմանդամության սահմանման խնդիրների վերաբերյալ՝ առաջարկելով նիստին ներկա կազմակերպությունների ներկայացուցիչներին ևս կարիքի դեպքում աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց գրանցումների հարցում: Հարցի առնչությամբ նշվեց, որ «Լիարժեք կյանք» ՀԿ-ն ֆունկցիոնալության գնահատման համակարգի վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ է իրականացնում և ցանկացողները կարող են օգտվել ընձեռված հնարավորությունից:
«Լուսաստղ» ԲՀԿ նախագահ Անի Գաբրիելյանը ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացված «Ներառում հավասարության սկզբունքով» ծրագրի արդյունքների վերաբերյալ՝ անդրադառնալով նաև ուսումնասիրության ընթացքում արձանագրված խնդիրներին: Վերջինիս հետ կապված ընդգծվեց համայնքներում ընթացող շինաշխատանքների նկատմամբ խիստ հսկողության սահմանման անհրաժեշտությունը, որպեսզի պահպանվեն մատչելիության նորմերը:
Ա. Գաբրիելյանը նաև նշեց, որ Վանաձորի համայնքապետարանի հետ համագործակցությամբ «Քաղաքականության փաստաթուղթ. հավասար հնարավորություններ և մատչելի պայմաններ» առցանց քարտեզ է կազմվել, որը տեղեկատվություն է պարունակում Վանաձոր համայնքի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տարածքների վերաբերյալ:
Նիստի ընթացքում «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ», «Լիարժեք կյանք», «Մանկական կենտրոն», «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները տեղեկատվություն ներկայացրեցին իրենց կողմից իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասին՝ ուղղված հաշմանդամություն ունեցող և խոցելի այլ խմբերին պատկանող անձաց խնդիրների հաղթահարմանը:
Քննարկվող հարցերի վերաբերյալ ծավալվեց ակտիվ քննարկում:
Նիստի ավարտին փոխմարզպետը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներին հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների ակտիվ բարձրաձայնման և հետևողական մոտեցում ցուցաբերելու համար՝ նշելով, որ Լոռու մարզպետի աշխատակազմը հետևողական է բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13