Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ

16.10.2024

Հոկտեմբերի 15-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ալավերդու համայնքապետարանում՝ համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի և աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:
Քննարկվել են աղետի գոտում իրականացվող վերականգնողական աշխատանքների, հեղեղումների հետևանքով տուժած քաղաքացիներին ուղղված փոխհատուցման գործընթացի, ինչպես նաև վնասներ կրած բնակարանների նորոգման ընթացքի հետ կապված հարցեր:
Մարզի ղեկավարին ներկայացվել է համայնքի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքը:
Լոռու մարզպետն ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել ուշադրության տակ պահել հեղեղումներից տուժած քաղաքացիների խնդիրները, առավելագույն ջանքեր ներդնել աղետի գոտու վերականգնման աշխատանքների ուղղությամբ:
- Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս: Հնարավորինս պետք է աջակցել բնակիչներին, որպեսզի նրանք կարողանան ամբողջացնել փաստաթղթերի պահանջվող փաթեթը՝ պետության կողմից սահմանված աջակցությունները ստանալու համար,- ասել է Արամ Ղազարյանը:
Քննարկվել են աշխատանքային գործընթացի պատշաճ կազմակերպման վերաբերյալ այլ հարցեր ևս, տրվել են նոր հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13