Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարսահարդարման հմտություններ են ձեռքբերել ԼՂՀ-ից բռնի տեղահանված 10 կանայք և աղջիկներ

16.10.2024

«Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից, Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված տասը կանայք և աղջիկներ մասնակցել են վարսահարդարման երկամսյա դասընթացների՝ ձեռք բերելով վարսահարդարման հմտություններ:
Հոկտեմբերի 15-ին Վանաձորի «Լոֆթ» կենտրոնում կազմակերպվել էր ծրագրի փակման և մասնագիտական որակավորման դիպլոմների հանձնման արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Անի Բաղդասարյանը, «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանը, դասընթացի մասնակցիները, կազմակերպիչները, վարսահարդարները, հյուրեր:
Ծրագիրն իրականացվել է հոլանդական «Մենսենքինդերեն» հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Դասընթացի մասնակիցներին և վասրահարդարներին ողջունել է Մարիամ Անտոնյանը: Ներկայացնելով ծրագրի իրականացման նախաձեռնությունը՝ Մ. Անտոնյանը նշել է, որ «Աստղիկ» բարեգործական հիմնադրամը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին ուղղված մի շարք ծրագրեր է իրականացնում և այդ ծրագրերը շարունակական բնույթ են կրելու:
-Վարսահարդարման դասընթացների անցկացման կազմակերպման հարցում սերտորեն համագործակցել ենք Լոռու մարզպետի աշխատակազմի հետ և շատ ուրախալի է, որ մասնագիտական որակավորման հնարավորություն կարողացանք ընձեռել ձեզ: Հուսով եմ, դասընթացները կտան իրենց լավագույն արդյունքը և նոր մասնագիտությունը կծառայի նպատակին,-ասել է հիմնադրամի տնօրենը:
Անի Բաղդասարյանը դասընթացի մասնակիցներին ողջունել է մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից, շնորհակալություն հայտնել «Աստղիկ» բարեգործական հիմնադրամին համագործակցության և ծրագրի իրականացման համար:
-Նման ծրագիր իրականացնելու գաղափարը մարզպետ Արամ Ղազարյանինն է եղել: Գաղափարը քննարկել ենք Մարիամի հետ և նա սիրով համագործակցության պատրաստակամություն է հայտնել: Ուրախ ենք, որ ծրագիրը հաջող ընթացք և արդյունք ունեցավ,-ասել է Անի Բաղդասարյանը:
Դասընթացի մասնակիցներն իրենց հերթին երախտագիտություն են հայտնել նման հնարավորության ընձեռման համար:
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից դասընթացի մասնակիցներին հանձնվել են նաև վարսահարդարման գործիքներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13