Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի հետ քննարկվել են «Իմ քայլը» հիմնադրամի կողմից մարզում նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները

15.10.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանին և «Գերազանցության համահայկական կենտրոն» միջազգային գիտակրթական հիմնարկի տնօրեն Թագուհի Միրզախանյանին։
Քննարկվել են փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Հիմնադրամի ներկայացուցիչները մարզի ղեկավարին են ներկայացրել հասարակության տարբեր թիրախային խմբերի համար «Իմ քայլը» հիմնադրամի կողմից մի շարք ոլորտներում՝ այդ թվում կրթության, զբաղվածության, սոցիալական զարգացման, գյուղատնտեսության ոլորտներում իրականացվող բարեգործական ծրագրերը և առաջիկա անելիքները։
Արամ Ղազարյանը կարևորել է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը և մարդասիրական առաքելությամբ կյանքի կոչվող ծրագրերը: Լոռու մարզպետը նշել է, որ աշխատակազմի հետ պատրաստակամ են շարունակել գործակցությունը՝ հանուն մարզի և պետության կայուն զարգացման։
Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանաված և Լոռու մարզում հաստատված ընտանիքներին գյուղատնտեսական աջակցության ծրագրի շրջանակներում՝ որպես շահառուներ, ներգրավելու հնարավորությունները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38