Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը հերթական խորհրդակցությունն է անցկացրել աշխատակազմի հետ

14.10.2024

Հոկտեմբերի 14-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Մարզի ղեկավարին տեղեկատվություն է ներկայացվել Լոռու մարզում մայիսի 25-26 տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց բնակելի տների և տրանսպորտային միջոցների փոխհատուցման գործընթացի վերաբերյալ:
Մարզպետ Ղազարյանը հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել գործընթացն արագացնելու և արդեն հաջորդ շաբաթ ավարտին հասցնելու ուղղությամբ:
Մարզպետին են ներկայացվել նաև համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն և պետության ամբողջական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի նկատմամբ մշտադիտարկման արդյունքները:
Արամ Ղազարյանն ընդգծել է, որ վերոհիշյալ ծրագրերի իրականացումն իր անմիջական ուշադրության կենտրոնում է, կարևորել է աշխատակազմի կողմից մշտադիտարկման գործընթացը, նշել, որ պետական միջոցներով կյանքի կոչվող բոլոր ծրագրերում պետք է ապահովվի բարձր որակ:
Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող, ինչպես նաև գետերի հուների մաքրման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Մարզի ղեկավարին տեղեկացվել է, որ համայնքների և մարզպետի աշխատակազմի կողմից մի շարք առաջարկություններ են նախապատրաստվել գործընթացը կազմակերպելու նպատակով: Արամ Ղազարյանը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել նշված աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
ՏԻՄ ոլորտի հետ կապված մարզի ղեկավարը հանձնարարել է ամենօրյա ուշադրության տակ պահել համայնքների ավագանիների նիստերի կազմակերպման գործընթացները, համայնքային ծառայությունների վերաբերյալ հարցերը:
Անդրադարձ է կատարվել նաև մարզպետի աշխատակազմի գործունեության կազմակերպմանը, կարգապահական մի շարք հարցերի:
Քննարկվել են տարբեր գերատեսչություններից և մարզ ղեկավարի կողմից նախորդ շաբաթ տրված այլ հանձնարարականների ընթացքը ևս:
Տրվել են նոր հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49