Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը ՀՀ Քննչական կոմիտեի կազմավորման 10-ամյակի և Քննչական կոմիտեի աշխատողի օրվա առթիվ պարգևատրել է մի խումբ զինվորական քննիչների

14.10.2024

Հոկտեմբերի 11-ին նշվել է ՀՀ Քննչական կոմիտեի կազմավորման 10-ամյակը և Քննչական կոմիտեի աշխատողի մասնագիտական օրը։ Տոնի առթիվ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հոկտեմբերի 14-ին այցելել է ՀՀ զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժին, շնորհավորել բաժնի պետ Մարտիրոս Ավագյանին, բոլոր ծառայողներին ու աշխատակիցներին:
Մարզի ղեկավարը, շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, բարձր է գնահատել նրանց կողմից իրականացվող աշխատանքները․
- Բանակը մեր պետության կարևորագույն հենասյուներից է, ձեր աշխատանքով դուք ամուր կանգնած եք բանակի ամրապնդման ու կարգապահության հաստատման գործում: Շնորհավորում եմ համակարգի բոլոր ծառայողներին, թող ձեր կայացրած որոշումները լինեն օբյեկտիվ ու արդար՝ նպաստելով մեր երկրում քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը,- նշել է Ա․ Ղազարյանը:
Բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Մարտիրոս Ավագյանն իր հերթին շնորհավորել է ոլորտի աշխատակիցներին և շնորհակալություն հայտնել մարզպետ Արամ Ղազարյանին ուշադրության համար։
- Որքան էլ բարդ է մեր աշխատանքը, ջանք ու եռանդ չենք խնայում պայքարելու զինվորական հանցավորությունների դեմ՝ բացառելու բազմապիսի հանցագործությունների դեպքերը։ Շնորհակալ ենք մեր կատարած աշխատանքը գնահատելու համար,- ասել է Մարտիրոս Ավագյանը։
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ՀՀ Քննչական կոմիտեի կազմավորման 10-ամյակի և Քննչական կոմիտեի աշխատողի մասնագիտական օրվա առթիվ պաշտոնեական պարտականությունների բարեխիղճ կատարման, մասնագիտական պարտքի բարձր գիտակցման ու նվիրման համար շնորհակալագրերով է պարգևատրել Մարտիրոս Ավագյանին և մի խումբ քննիչների՝ մաղթելով քաջառողջություն, բարօրություն և պատվաբեր ծառայություն՝ ի շահ երկրի խաղաղ ու լուսավոր ապագայի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 10:28:53