Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարն ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին

11.10.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ:
Քննարկվել են Լոռու մարզում մարդու իրավունքների պաշտպանությանը և երկկողմ համագործակցության արդյունավետությանն առնչվող հարցեր:
Լոռու մարզպետը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ՄԻՊ գրասենյակի հետ համագործակցությունը, ընդգծել համատեղ աշխատանքի կարևորությունը քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի լուծման գործում:
Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության համար, անդրադարձել ՄԻՊ գրասենյակին հասցեագրված քաղաքացիների դիմումներին և առկա խնդիրների լուծման գործում պետական մարմինների հետ գործակցության դրական ազդեցությանը:
Մարզի ղեկավարը նշել է, որ հետևողական է մարզում քաղաքացիների բարձրացրած հարցերի, դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների նկատմամբ:
Կողմերը քննարկել են ոլորտին վերաբերող այլ հարցեր ևս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49