Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրականացվող բոլոր ծրագրերի արդյունավետությունն ապահովելու համար ցուցաբերել խիստ վերահսկողություն. Լոռու մարզպետ

09.10.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների հետ: Նիստին մասնակցել են մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը:
Քննարկվել են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն և պետբյուջեով ֆինանսավորվող ծրագրերի ընթացքին և կատարվող շինարարական աշխատանքներում որակական ցուցանիշներին վերաբերվող հարցեր։
Մարզի ղեկավարն ընդգծել է համայնքների համար կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերի դերը, նշել, որ համայնքի ղեկավարները պետք է լինեն հետևողական այդ ծրագրերի պատշաճ որակով և նախատեսված ժամկետներում իրագործման հարցում:
Արամ Ղազարյանը համայնքապետերին հանձնարարել է կառավարություն-համայնք համագործակցության շրջանակներում իրականացվող բոլոր ծրագրերի արդյունավետությունն ապահովելու , թերությունները բացառելու համար ցուցաբերել ամենօրյա խիստ վերահսկողություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13