Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Գրադարանավարի օրվա» կապակցությամբ պարգևատրվել են գրադարանային համակարգի 43 աշխատակիցներ

08.10.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը «Գրադարանավարի օրվա» կապակցությամբ հոկտեմբերի 7-ին Լոռու մարզպետարանում հյուրընկալել էր Լոռու մարզում գործող գրադարանների մի խումբ աշխատակիցների:
Ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանը: Մարզի ղեկավարը շնորհավորել է գրադարանային համակարգի աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթել աշխատանքային նորանոր ձեռքբերումներ և անձնական երջանկություն.
-Գրադարանները մշտապես առանձնահատուկ դեր են ունեցել հասարակության կրթական մակարդակի բարձրացման, մի շարք կարևոր արժեքներ սերմանելու գործում: Ներկայում ևս ձեր շնորհիվ գրադարանները շարունակում են լինել կրթական և գիտական կարևոր կենտրոններ, համահունչ քայլել ժամանակի պահանջների հետ՝ լայնորեն կիրառելով տեղեկատվական տեխնոլոգիաները և հաղորդակցության տարբեր միջոցներ,- ասել է մարզի ղեկավարը:
Ա. Ղազարյանն իր խոսքում նաև նշել է, որ Լոռու մարզը առավել բարձր կրթամակարդակ ապահովելու մեծ պոտենցիալ ունի և դրանում զգալի է նաև գրադարանային համակարգի աշխատակիցների դերակատարությունը: Մարզի ղեկավարն անդրադարձել է մարզի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ծրագրերին՝ ակնկալելով ոլորտային մասնագետների աջակցությունը մի շարք ծրագրերի իրականացման գործում:
Մարզպետ Արամ Ղազարյանը գրադարանային ոլորտում իրականացրած նշանակալի գործունեության, գրքի նկատմամբ խնամք ու հոգատարություն ցուցաբերելու, սերունդների մեջ ընթերցասիրություն սերմանելու և «Գրադարանավարի օրվա» կապակցությամբ պարգևատրվել է գրադարանային համակարգի 43 աշխատակիցների:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13