Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը հերթական խորհրդակցությունն է անցկացել

08.10.2024

Հոկտեմբերի 7-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Քննարկվել են աղետի գոտու վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքները, մասնավորապես անդրադարձ է կատարվել Դեբեդի վարարման հետևանքով գետում առաջացած խնդիրներին:
Մարզի ղեկավարը հորդորել է աշխատակազմին խիստ հսկողություն սահմանել համայնքների կողմից գետերի հուներում տարվելիք մաքրման աշխատանքներին, հետևողական լինել ափամերձ հողերը կառուցապատման նպատակով օգտագործելու հարցերում, ինչպես նաև արտադրական, շինարարական թափոնները և կենցաղային աղբը գետը նետելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ դրանք բացառելու համար:
Անդրադարձ է կատարվել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2024 թվականի կատարողականին, նշվել է, որ ամփոփվում են բյուջեների համալրման գործընթացի 9 ամսվա արդյունքները:
Լոռու մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը նշել է, որ ամենօրյա հսկողություն է կատարվում համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն և պետության ամբողջական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի նկատմամբ:
Արամ Ղազարյանն ընդգծել է, որ վերոհիշայլ ծրագրերի իրականացումն իր անմիջական ուշադրության կենտրոնում է, կարևորել է աշխատակազմի կողմից մշտադիտարկման գործընթացը, նշել, որ պետական միջոցներով կյանքի կոչվող բոլոր ծրագրերում պետք է ապահովվի բարձր որակ:
Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը տեղեկացրել է, որ մարզում առկա է սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութ, որը հասանելի է բնակչությանը, և գրիպով չհիվանդանալու, դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև մարզում զբոսաշրջության զարգացման, երթուղային տրանսպորտի առկա խնդիրների լուծմանն ուղղված, ինչպես նաև համայնքային ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:
Տրվել են այլ հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49