Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ներկա է եղել «Լոռի մեդ» բժշկական կնետրոնի 10-ամյակին նվիրված միջոցառմանը
07.10.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների հետ ներկա է եղել «Լոռի մեդ» բժշկական կնետրոնի 10-ամյակին նվիրված միջոցառմանը:
Վերջինիս մասնակցել են նաև Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, բժշկական կենտրոնի համահիմնադիր, բարերար Փանոս Կացուրիսը, հանրահայտ աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան, Վանաձորի պատվավոր քաղաքացի Ռուբեն Գալչյանը, բուժհաստատությունների ղեկավարներ, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, մտավորականներ, բարերարներ, հյուրեր:
Օրհնության խոսք է հղել և տերունական աղոթք հնչեցրել Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Մարզպետ Արամ Ղազարյանը ջերմորեն շնորհավորել է «Լոռի մեդ» բժշկական կենտրոնի հիմնադիր, բժիշկ Կարեն Ադամյանին և կենտրոնի ողջ անձնակազմի կենտրոնի հոբելյանական տարեդարձի առթիվ: Կարևորելով բուժառուների առողջության պահպանմանն ուղղված բուժհաստատության ջանքերը, մեծ ներդրումը՝ մարզի ղեկավարը մաղթել է երկարամյա գործունեություն և շարունակական զարգացում:
Լոռու մարզպետն իր գնահատանքի խոսքն է ուղղել Կարեն Ադամյանին՝ ընդգծելով բժշկի մարդկային և մասնագիտական բարձր որակները:
Բուժկենտրոնի հոբելյանական տարեդարձի առթիվ ջերմ խոսքեր են հղել նաև Ռուբեն Գալչյանը, Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը:
Կարեն Ադամյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին բժշկական կենտրոնի տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա լինելու և սրտառուչ խոսքերի համար՝ ընդգծելով, որ գնահատանքը պարտավորեցնող է:
Նա նաև ներկայացրել է բժշկական կենտրոնի հիմնադրման պատմությունը, անցած ուղին՝ նշելով, որ այժմ մատուցվում են բազմաթիվ բուժծառայություններ՝ այդ թվում՝ իրենց տեսակի մեջ եզակի:
Ի դեպ, վերջերս «Լոռի մեդը» «Սոցիոմեդ» անկախ սոցիոլոգիական կենտրոնի կողմից «Ժամանակակից սարքավորումներով հագեցած վստահելի մարզային բժշկական կենտրոն» անվանակարգում արժանացել է «Ոսկե դափնի» մրցանակի:
Ներկաները բուժհաստատությանը մաղթել են երկարամյա գործունեություն և նորանոր ձեռքբերումներ: