Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն՝ Ստեփանավանում
01.10.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը սեպտեմբերի 30-ին Ստեփանավան համայնքում անցկացրել է քաղաքացիների ընդունելություն:
Հանդիպմանը ներկա են եղել նաև մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի, ՄՍԾ ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ:
Մարզի ղեկավարին է դիմել շուրջ 15 քաղաքացի՝ Ստեփանավան, Վարդաբլուր, Գյուլագարակ, Կաթնաղբյուր բնակավայրերից։
Բնակիչները հարցեր են բարձրացրել առողջապահական, սոցիալական աջակցության, զբաղվածության, բնակարանային, հողաշինական խնդիրների, համայնքային զարգացման, մշակութային միջոցառումների կազմակերպման հարցերում աջակցության և այլ ոլորտների վերաբերյալ։
Մարզի ղեկավարը աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներին հանձնարարել է հետևողական լինել քաղաքացիների խնդիրների լուծման և հարցերի լիարժեք պարզաբանման ուղղությամբ:
Բարձրացված հարցերի մի մասը տեղում լուծում է ստացել, որոշ հարցերի վերաբերյալ քաղաքացիներին առաջարկվել է համապատասխան բովանդակությամբ դիմումներ գրել։
Ընդունելության եկած քաղաքացիների թվում եղել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներ, որոնք բնակվում են Ստեփանավանի տարածաշրջանում:
Նրանց են ներկայացվել պետական աջակցության ծրագրերը։
Արամ Ղազարյանն ընդգծել է, որ Լոռու մարզպետի աշխատակազմը, մարզի համայնքները՝ իրավասությունների շրջանակներում պատրաստակամ են աջակցելու տեղահանված քաղացիներին՝ մշտական բնակություն հաստատելու Լոռու մարզում։
Քննարկվել են նաև առաջարկություններ՝ Ստեփանավանի զբոսաշրջային պոտենցիալի բարձրացման, մշակութային կյանքի ակտիվացման հետ կապված։
Մարզի ղեկավարը նշել է, որ հետևողական է նշված հարցում և այդ ուղղությամբ տարբեր ծրագրեր են քննարկվում։