Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ստեփանավանում

01.10.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով Ստեփանավան համայնքում է:
Մարզի ղեկավարին ուղեկցում են մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի մի խումբ ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ:
Համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի, համայնքապետարանի աշխատակազմի, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների, ավագանու, ՄՍԾ Ստեփանավանի տարածքային կենտրոնի տնօրեն Անժելա Գրիգորյանի , Ստեփանավանի ԲԿ տնօրեն Անուշ Իսպիրյանի հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում Արամ Ղազարյանը քննարկել է համայնքում ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, անդրադարձել համայնքի զարգացման հեռանկարներին: Արամ Ղազարյանն իր գոհունակությունն է հայտնել Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի գործունեության վերաբերյալ և նշել, որ անհրաժեշտ է անընդհատ առաջընթաց գրանցել՝ ի շահ համայնքի, մարզի և Հայաստանի Հանրապետության։
Մարզպետը կարևորել է համայնքի արդյունավետ աշխատանքը, Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմին, վարչական ղեկավարներին, ավագանու անդամներին հորդորել է աշխատանքում շարունակել լինել հետևողական, համայնքում իրականացվող աշխատանքներն իրագործել մեծ պատասխանատվությամբ:
Համայնքի ղեկավարն իր հերթին շնորհակալություն է հայտնել գնահատանքի խոսքերի համար։ Նա նշել է, որ Ստեփանավանի համայնքապետարանի գործակցությունը Լոռու մարզպետի աշխատակազմի հետ իրականացվում է բարձր մակարդակով, և բոլոր խնդիրները հրատապ լուծում են ստանում։
Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել մարզպետ Արամ Ղազարյանին բարձրացված ցանկացած խնդրի նկատմամբ հետևողական վերաբերմունք ցուցաբերելու և դրանց լուծմանն աջակցելու համար։
Խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարի խորհրդական Գագիկ Շիրմազանյանը բարձրացրել է համայնքում մշակութային և զբոսաշրջային կյանքն առավել ակտիվացնելու կարևորությունը և նշել, որ այդ ուղղությամբ համայնքապետարանում համապատասխան ծրագրեր են մշակվում։ Արամ Ղազարյանն, անդրադառնալով խնդրի հրատապությանն, ընդգծել է, որ հարցն արդիական է ողջ մարզի համար և որպես մարզպետ՝ հետևողական է, որ կարճ ժամանակ անց Լոռու մարզը դառնա զբոսաշրջային, մշակութային, ինչու չէ՝ նաև արդյունաբերական կենտրոն։
Անդրադարձ է կատարվել նաև համայնքային մի շարք այլ հարցերի ևս։
Արամ Ղազարյանը կարևորել է նման հանդիպումների, կառուցողական քննարկումների պարբերականությունը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49