Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արամ Ղազարյանը պարգևներ է հանձնել Հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի Սպիտակի ԵՄՔԱ-ի բաց առաջնության հաղթողներին

30.09.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը սեպտեմբերի 29-ին Սպիտակ համայնքում ներկա է եղել Սպիտակի ԵՄՔԱ-ի կողմից կազմակերպված Հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի Սպիտակի ԵՄՔԱ-ի բաց առաջնությանը։
Մրցաշարին ներկա են եղել նաև Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Մեսրոպ Հազրոյանը, ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, մարզասերներ, հյուրեր։
Մարզի ղեկավարը հետևել է մրցապայքարին։ Վերջինիս ավարտին Արամ Ղազարյանը երախտագիտություն է հայտնել և շնորհակալագրերով է պարգևատրել «Սպիտակի ԵՄՔԱ» ՀԿ տնօրեն Ալվարդ Մկրտչյանին, Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի նախագահ Կամո Դավթյանին՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի Սպիտակի ԵՄՔԱ-ի բաց առաջնության կազմակերպման կապակցությամբ և Սպիտակ համայնքում հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում սեղանի թենիս մարզաձևը զարգացնելու համար» և Տիգրան Պետրոսյանին՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի Սպիտակի ԵՄՔԱ-ի բաց առաջնության կազմակերպման համար»։ Մարզպետը պարգևներ է հանձնել նաև մրցաշարի հաղթողներին։
Միջոցառման կազմակերպիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել մարզպետ Արամ Ղազարյանին սպորտի և մարզիկների նկատմամբ ցուցաբերած հոգածության, տարբեր սպորտաձևերի, այդ թվում նաև՝ սեղանի թենիս մարզաձի տարածմանն աջակցելու համար։
Մարզի ղեկավարը նույնպես իր ուժերն է փորձել սեղանի թենիսի մրցապայքարում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 10:28:53