Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արամ Ղազարյանը ներկա է եղել Կառլեն Ամյանի անվան բռնցքամարտի պատանիների 6-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլին

30.09.2024

Սեպտեմբերի 29-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Վանաձորի «Հայաստան» մարզական միության մարզապալատում ներկա է եղել ԽՍՀՄ սպորտի վարպետ, վաստակավոր մարզիչ, ծնունդով վանաձորցի Կառլեն Ամյանի անվան բռնցքամարտի պատանիների 6-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլին և պարգևատրման արարողությանը։ Ներկա են եղել նաև Կառլեն Ամյանը, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանը, Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Մեսրոպ Հազրոյանը, պաշտոնատար այլ անձինք, մարզիկներ, հյուրեր։
Միջազգային մրցաշարին մասնակցել են պատանիներ Հայաստանի բոլոր մարզերից, Վրաստանի Հանրապետությունից և Իսրայելից։
Մրցաշարը նպատակ ունի մասսայականացնել բռնցքամարտ սպորտաձևը պատանիների շրջանում։
Մարզի ղեկավարը ողջունել է Կառլեն Ամյանին, մրցաշարի բոլոր մասնակիցներին, շնորհավորել հաղթողներին և մրցանակակիրներին, հաջողություններ մաղթել բոլոր այն մարզիկներին, ովքեր շարունակում են պայքարը մրցանակային տեղերի համար․
- Այսօրինակ միջոցառումները չափազանց կարևոր են ոչ միայն սպորտաձևի մասսայականացման և հանրայնացման տեսանկունից, այլև Հայաստանի Հանրապետությունը, այդ թվում՝ մեր մարզն ու Վանաձորը առավել ճանաչելի դարձնելու առումով ։
Հարգելի Կառլեն Օնիկի, խորին երախտագիտությունս Ձեզ բռնցքամարտ սպորտաձևի մասսայականացման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, շնորհակալություն մրցանակակիր սաներ պատրաստելու համար, ովքեր բազմակի անգամ իրենց պրոֆեսիոնալիզմն են ի ցույց դրել հանրապետության, աշխարհի և Եվրոպայի մրցաշարերում՝ դառնալով չեմիպոններ և բարձր պահելով մեր երկրի ու մարզի պատիվը,-ասել է մարզի ղեկավարը։
Մարզպետ Արամ Ղազարյանը նաև շնորհակալագրով է պարգևատրել վաստակավոր մարզչին բռնցքամարտ սպորտաձևի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, միջազգային խոշոր մրցաշարերի հաղթող սաներ պատրաստելու համար։
Մարզի ղեկավարը պարգևատրել է նաև մրցաշարի հաղթող պատանի բռնցքամարտիկներին։
Պարգևներ է հանձնել նաև մրցաշարի հովանավոր Վարոս Պետրոսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49