Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզին հատկացվել է 117.7 մլն դրամ՝ աղետի գոտում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի իրականացման համար

27.09.2024

ՀՀ կառավարության սեպտեմբերի 25-ի նիստում որոշում է կայացվել Լոռու մարզին հատկացնել 117.7 մլն դրամ՝ 2024 թվականի մայիսի 25-26-ը հորդառատ անձրևով պայմանավորված հեղեղումների հետևանքով վնասված և առաջնահերթ լուծում պահանջող հետևյալ անհետաձգելի ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով.

• Ալավերդի բնակավայրի Թումանյան փողոցի հենապատերի, մայթերի և երթևեկելի մասի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում,
• Սանահին կայարան թաղամասի բակերի, Թումանյան փողոցի 5-րդ և 6-րդ շենքերի բակերի,
• Քարկոփ բնակավայրի 630 մ. երկարությամբ փողոցի և բակային տարածքների բարեկարգման և ասֆալտապատման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում,
• Սանահին կայարան թաղամասի խմելու ջրի ջրագծերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում,
• Սանահին կայարան թաղամասի երկու բազմաբնակարան շենքերի տանիքների և ինը շքամուտքերի,
• Թումանյան փողոցի երկու բազմաբնակարան շենքերի հինգ շքամուտքերի առաջին հարկերի,
• Քարկոփ բնակավայրի երկու բազմաբնակարան շենքերի տանիքների, ինը շքամուտքերի վերանորոգման և մեկ բազմաբնակարան շենքերի հիմքերի ուժեղացման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում,
• Սանահին կայարան թաղամասի, Թումանյան փողոցի բազմաբնակարանային շենքերի,
• Քարկոփ բնակավայրի կոյուղու ցանցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում,
• Սանահին կայարան թաղամասի Թումանյան փողոցի բազմաբնակարանային շենքերի և Քարկոփ բնակավայրի կոյուղու ցանցի կառուցման աշխատանքներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 10:28:53