Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մասնակցել են Լոռի Բերդ համայնքի համայնքապետարանի նորամուտի արարողությանը
26.09.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մասնակցել են Լոռի Բերդ համայնքի համայնքապետարանի նորամուտի արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Ստեփանավան և Տաշիր համայնքների ղեկավարներ Արմեն Գրիգորյանը և Էդգար Արշակյանը:
Համայնքապետարանը վերակառուցվել է ՀՏԶՀ պատվիրատվությամբ, կառուցվել է նաև երկրորդ հարկ:Պայմանագրային արժեքը 162 մլն դրամ է:
Նախարարը Լոռի Բերդի համայնքապետարանում համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի,աշխատակազմի և ավագանու մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում շնորհավորել է նորամուտի կապակցությամբ և նշել, որ համայնքային կենտրոնների, համայնքապետարանների և քաղաքացիների սպասարկման գրասենյակների պայմանների բարելավումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են։
Սանոսյանն ընդգծել է, որ տարեցտարի համայնքներին տրվող դոտացիաների ավելացումը ևս մեծ դերակատարություն ունի տարբեր ծրագրերի առավել արդյունավետ իրականացման հարցում։ Համայնքի ղեկավարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, նախարարին և մարզպետին, ՀՏԶՀ-ին համայնքի նկատմամբ ցուցաբերած մշտական հոգածության համար: