Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ միջոցառումներ են անցկացվել մարզկենտրոնում

23.09.2024

Հայաստանի Հանրապետության անկախության 33-ամյակի տոնի առթիվ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչները Վանաձորի Սուրբ Գր. Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում սեպտեմբերի 21-ին ներկա են եղել հանրապետական մաղթանքի արարողությանը՝ հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի: Ապա նրանք այցելել և ծաղկեպսակներ են դրել ՀՀ Ազգային հերոս Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանին:

Այցելություն է կատարվել նաև Վանաձորի զինվորական պանթեոններ: Պաշտոնյաներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած անմահ հերոսների շիրիմներին, ծաղիկներ խոնարհել և խնկարկել հերոս նահատակների հիշատակը:

Հայաստանի Հանրապետության անկախության 33-ամյակի միջոցառումները Վանաձորում եզրափակվել են Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի համերգասրահում անցկացված «Հորովել» ժողովրդական երգի-պարի համույթի տոնական համերգով։

Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պաշտոնյաներ, հոգևոր այրեր, հյուրեր:

Համերգի ընթացքում հնչել են հայրենասիրական երգեր, կատարումներով հանդես է եկել նաև պարի համույթը։

Անկախության տարեդարձին նվիրված համերգն անց է կացվել ջերմ մթնոլորտում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13