Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում Լոռու մարզը մասնակցել է մարզերի զարգացման հնարավորությունների էքսպnյին

20.09.2024

Սեպտեմբերի 17-20-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից Հայաստանում անցկացվում է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը: Հայաստանի և սփյուռքի արդի մարտահրավերներն ու խնդիրները, կայուն զարգացման հնարավորությունները, ներկայի և ապագայի կարևորագույն հարցերը քննարկվում են միասնական հարթակում տարբեր ձևաչափերի շրջանակներում: Ազգային անվտանգությունից մինչև բարձրագույն տեխնոլոգիաներ, տնտեսություն, գիտություն, հայրենադարձություն և սփյուռքի համայնքների կենսունակություն. գագաթնաժողովը հյուրընկալել է սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչների, որոնք ներկայացնում են համայնքային, գործարար, գիտական, կրթական, մշակութային և այլ շրջանակներ:
Գագաթնաժողվի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը:
Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում սեպտեմբերի 19-ին անցկացվել է մարզերի զարգացման հնարավորությունների էքսպո Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում, որին առանձին տաղավարով, ներկայացվել են նաև Լոռու մարզի ներդրումային և տնտեսական հնարավորությունները:
Իրենց արտադրանքն են ներկայացրել կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող «Լուսիաֆուդ» ընկերությունը, «Մեյդ ին Կուրթան» (Made in Kurtan) կարի արտադրամասը, մրգերի և բանջարեղենի պահածոների արտադրությամբ զբաղվող «Ֆամաֆուդ» ընկերությունն՝ իր «Նուրինի» ապրանքանիշով և կաթի արտադրությամբ զբաղվող «Դուստր Մելանյա»(Ալաշկերտ) ընկերությունը:
Մարզի տաղավարում հյուրընկալվել են ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հյուրեր, սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Էքսպոյի նպատակն էր գագաթնաժողովի մասնակից հայկական սփյուռքի գործարար շրջանակներին և հյուրերին ներկայացնել Հայաստանի մարզերի տնտեսական և ներդրումային հնարավորությունները, խթանել սփյուռքահայ գործարար շրջանակների և մարզային իշխանությունների միջև կապի ստեղծմանն ու ամրապնդմանը և տնտեսական զարգացմանն ուղղված նոր նախաձեռնությունները։
Էքսպոյին զուգահեռ մարզպետների աշխատակազմերը հանդես են եկել նաև շնորհանդեսներով՝ ներկայացնլով Հայաստանի մարզերի տնտեսական և ներդրումային հնարավորությունները։
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից ողջունելով ներկաներին և կարևորելով նման մասշտաբային միջոցառման կազմակերպումը՝ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը ներկայացրել է Լոռու մարզի զարգացման հիմնական ուղղություններն ու հնարավորությունները, տնտեսության առաջատար ճյուղերը, զբոսաշրջային ուղղությունները, զբոսաշրջության բնագավառում մրցակցային առավելությունները, վերջին տարիներին գրանցած հաջողությունները, ընթացիկ ծրագրերը, ներդրումային առաջարկվող ծրագրերը՝ հրավիրելով ակտիվ գործակցության և նշելով, որ Լոռու մարզը պատրաստակամ է աջակցելու մարզում ներդրումային ծրագրերի իրականացմանը:
Միջոցառումն անցել է ջերմ և հյուրընկալ մթնոլորտում։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13