Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Շահումյան, Գուգարք բնակավայրերում ապրող ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ

19.09.2024

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանված և Վանաձոր համայնքի Շահումյան, Գուգարք բնակավայրերում ապրող քաղաքացիների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Շահումյան և Գուգարք բնակավայրերի վարչական ղեկավարները:
Հերթական հանդիպման ընթացքում մեկ անգամ ևս ներկայացվել են տեղահանված ընտանիքների սոցիալական և բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի մանրամասները: Քննարկվել են բնակարանային ապահովման ծրագրի բաղադրիչներից օգտվելու ժամանակացույցի, աջակցության չափերի, դիմումներ ներկայացնելու ընթացակարգերի վերաբերյալ մանրամասներ։
Հովհաննես Ավետիսյանը նշել է, որ Լոռու մարզպետի աշխատակազմը լիազորությունների սահմաններում պատրաստ է աջակցել մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք մշտական բնակություն հաստատեն Լոռու մարզում:
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում ներկաներն իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ ստացել են անհրաժեշտ պարզաբանումներ։ Բարձրացված հարցերը հիմնականում վերաբերել են փաստաթղթերի վերականգնման, զբաղվածության ապահովման, սոցիալական այլ խնդիրներին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13