Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը եռօրյա այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետության Շամոնի քաղաք

17.09.2024

Մարզի ղեկավարը մասնակցում է «Մտքերի գագաթնաժողով 2024»-ին (Summit of Minds):
«Մտքերի գագաթնաժողովը» (Summit of Minds) Ֆրանսիայի Շամոնի քաղաքում ամեն տարի անցկացվող հեղինակավոր միջոցառում է, որը համախմբում է քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային շրջանակների հայտնի անձանց աշխարհի տարբեր երկրներից:
Այն գաղափարների, գիտելիքների ու փորձառության փոխանակման յուրատեսակ հարթակ է, որի հիմնական նպատակն է համաշխարհային առումով կարևոր հարցերի վերաբերյալ նոր գաղափարների ներկայացումը և դրանց գործնական կիրառման համար գործարար ներուժի համախմբումը:
Սեպտեմբերի 13-ից 15-ը Շամոնի քաղաքում տեղի ունեցող «Մտքերի գագաթնաժողով 2024» (SUMMIT OF MINDS 2024) խորհրդաժողովում, ի թիվս այլ հարցերի, նախատեսվում են քննարկումներ սոցիալական նորարարությունների, տնտեսական զարգացման, շրջակա միջավայրի պահպանության, հատկապես՝ «կանաչ» էներգիայի զարգացման, վերականգնվող գյուղատնտեսության (նորարարական լուծումներով ջրի և այլ ռեսուրսների նվազագույն օգտագործմամբ հողերի մշակում և հողերի դեգրադացման կանխում) և կայուն զարգացման թեմաներով։
Համաժողովին մասնակցությունը մարզպետ Արամ Ղազարյանին հնարավորություն կընձեռի հանդիպումներ ունենալու նաև անհատ ներդրողների, ինչպես նաև խոշոր ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Լոռու մարզի զարգացման ծրագրերում նրանց մասնակցության և ներդրումների հնարավորությունները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13