Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ալավերդի համայնքի և է Ֆրանսիայի Հանրապետության Գարդան քաղաքի միջև համագործակցություն կստեղծի
17.09.2024
Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը Ալավերդու համայնքապետարանում հյուրընկալել է Ֆրանսիայի Հանրապետության Գարդան քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Հերվե Գրանիերի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Ալավերդու համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ, ավագանու անդամներ:
Ալավերդու համայնքապետարանում կայացած հանդիպմանը քննարկվել են երկու քաղաքների գործակցությանը, քույր քաղաքներ դառնալու, համատեղ ծրագրերի իրականացմանն ուղղված մի շարք հարցեր և նախաձեռնություն է ցուցաբերվել առաջիկում Ալավերդու համայնքապետարանի պատվիրակության փոխադարձ այցի շրջանակներում կնքելու համագործակցության հուշագիր:
Գոռ Ասրյանը մարզպետ Արամ Ղազարյանի անունից ողջունել է երկու երկրների քաղաքների միջև գործակցության նախաձեռնությունը և հույս հայտնել, որ այն արդյունավետ ընթացք կունենա՝ նպաստելով Ալավերդի համայնքի զարգացմանը:
Գարդան քաղաքի պատվիրակությունը պաշտոնատար անձանց ուղեկցությամբ այցելել է նաև Ալավերդու Հաղթանակի հուշահամալիր։ Նրանք ծաղիկներ են խոնարհել պատերազմական գործողությունների ժամանակ զոհված զինվորների շիրիմներին, այնուհետ Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը և Գարդանի քաղաքապետ Հերվե Գրանիերը խորհրդանշական եղևնի են տնկել