Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մինչև սեպտեմբերի 30-ը աղետից տուժած քաղաքացիներից կընդունվեն ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցների փոխհատուցման դիմումները

17.09.2024

Աղետի գոտում ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման համար դիմումների ընդունման գործընթացը Լոռու մարզում շարունակվում է:
Նշենք, որ 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումներից Լոռու մարզում տուժել է ընդհանուր 166 տրանսպորտային միջոց, որից 4-ը գետը քշել է (կորսված):
Համայնքային հանձնաժողովները տուժած քաղաքացիներից արդեն ընդունել են ավելի քան 102 դիմումներ, որոնք ներկայացվում են Լոռու մարզպետի աշխատակազմին:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է։
ՀՀ Կառավարության որոշմամբ՝ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով տրանսպորտային միջոցի կորստի դեպքում փոխհատուցման ենթակա գումարի չափը, իսկ վնասվածության դեպքում՝ վնասվածության աստիճանը և դրա հիման վրա փոխհատուցման ենթակա գումարի չափը որոշվելու է ԱՊՊԱ ոլորտում շարժական գույքին պատճառված վնասները գնահատող համապատասխան որակավորված փորձագիտական կազմակերպությունների կողմից:
Կատարված փորձաքննության արդյունքում տրված եզրակացությամբ կերաշխավորվի տրանսպորտային միջոցի ձեռքբերման կամ դրա վերանորոգման համար բավարար չափի փոխհատուցման տրամադրումը:
Տրանսպորտային միջոցին պատճառված վնասի փոխհատուցման դեպքում, մարզպետի աշխատակազմի կողմից, փոխհատուցման ամբողջ արժեքը՝ դիմումի հաստատումից հետո փոխանցվելու է շահառուի բանկային հաշվին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13