Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաները Շանսի նահանգում մասնակցել են «Էներգիայի ցածրածխածնային զարգացման ֆորումին»

16.09.2024

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը և Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսի նահանգի Թայյուան քաղաքում մասնակցել են ամենամյա «Էներգիայի ցածրածխածնային զարգացման ֆորումին»։

Ֆորումն այս տարի կրել է «Էներգիա․ նոր արտադրողական ուժ՝ հանուն մաքուր և գեղեցիկ աշխարհի» խորագիրը:

Միջոցառումը բարձրաստիճան երկխոսության, գիտատեխնոլոգիական նվաճումների ներկայացման և էներգետիկ ոլորտում միջազգային համագործակցության հարթակ է։

Ֆորումին մասնակցել են ՉԺՀ-ի բարձաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, էներգետիկ ոլորտի վաստակավոր գիտնականներ, միջազգային կորպորատիվ ղեկավարներ։

Քննարկվել են ցածր ածխածնային տնտեսության զարգացման, վնասակար արտանետումների նվազեցման հետ կապված հարցեր:

Ֆորումի մասնակից երկրներից 15 -ի հետ կայացել է քննարկում, որտեղ ելույթով հանդես է եկել Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը: Նա ողջունել է ֆորումի մասնակցիներին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի անունից՝ կարևորելով միջոցառումը համագործակցության և փորձի փոխանակաման տեսանկյունից:

- Մենք վստահ ենք, որ Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը ցածր ածխածնային զարգացման ոլորտում հսկայական ներուժ ունի։ Չինաստանն այս ոլորտում տեխնոլոգիաների և նորարարությունների համաշխարհային առաջատարն է, և Լոռու մարզպետի աշխատակազմը համատեղ աշխատանքով մեծ հեռանկարներ է տեսնում նոր նախագծեր և նախաձեռնություններ իրականացնելու համար,- ասել է մարզպետի տեղակալը և վերահաստատել մարզի ակտիվ համագործակցության պատրաստակամությունը:

Շանսի նահանգի տասնյակ ընկերություններ ներկայացրել են իրենց ձեռքբերումներն ու զարգացումները էներգետիկայի, շրջակա միջավայրի պաշտպանության, էներգախնայողության, նորարարական տեխնոլոգիաների բնագավառում։
Լոռու մարզի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՉԺՀ Շանսի նահանգի կոմունիստական կուսակցության նահանգային վարչության ղեկավարի հետ, նոր համագործակցության քննարկումներ ծավալել առևտրատնտեսական տարբեր գործունեություններ ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի և Շանսի նահանգի Յունչեն քաղաքի համագործակցության վերականգնման հետ կապված հարցեր:

Լոռու մարզի պատվիրակությունը մասնակցել է «Էներգետիկ հեղափոխության
տասնամյա նվաճումների և Չինաստանի միջազգային էներգետիկ արդյունաբերության ցուցահանդեսներին», 14-րդ գլոբալ թոփ 500 նոր էներգետիկ ձեռնարկությունների ֆորումին, ոլորտի առաջխաղացման կոնֆերանսներին, տեխնոլոգիական նորարարությունների ներկայացման և փորձերի փոխանակման արարողություններին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13