Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ Լոռու մարզի դպրոցներին տրամադրվեցին հեծանիվներ

16.09.2024

Սեպտեմբերի 13-ին Լոռու մարզի 94 դպրոցներ (միջնակարգ, ավագ դպրոցներ, վարժարաններ) ԿԳՄՍ նախարարության կողմից նվեր ստացան 2-ական հեծանիվներ և սաղավարտներ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարին նախապատրաստվելու նպատակով:
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանը հեծանիվների բաշխման ընթացքում կրթական հաստատությունների ներկայացուցիչներին շնորհավորեցին մարզական նոր գույք ստանալու կապակցությամբ և հույս հայտնեցին, որ ֆիզկուլտուրայի դասերն այսուհետ առավել բովանդակալից կընթանան:
Պաշտոնյաները հորդորեցին լավ նախապատրաստվել հեծանվավազքի առաջիկա մրցաշարին և դպրոցների թիմերին մաղթեցին հաղթական մասնակցություն:
Հիշեցնենք, որ հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման, դպրոցականների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով սեպտեմբերի 28-29-ը Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի 20 կմ ճանապարհահատվածում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշար՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև:
Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները, ինչպես նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչները կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթով, մեդալներով և դրամական պարգևներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13