Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այցելություն է կատարվել Ջրաշենի և Ուրասարի տնկարաններ

13.09.2024

ՀՀ Կենտրոնական բանկը, Հայաստանի Բանկերի միությունը և հանրապետության 18 առևտրային բանկերը՝ «Իմ անտառ Հայաստանի» հետ համագործակցությամբ, 2023թ.-ին հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնել են 50 հա նոր անտառ՝ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար բնակավայրերում՝ տնկելով 160 000 ծառ (կաղնի, թխկի, հաճարենի, լորենի, վայրի տանձ, վայրի խնձոր, ընկուզենի, բոխի և այլ ծառատեսակներ)։ Հիմնված անտառը, որպես մնայուն արժեք, խորհրդանշելու է ազգային արժույթի հարատևությունը։

Անտառի 20 հեկտարը Ջրաշեն բնակավայրում է, ևս 30 հեկտարը՝ Ուրասարում։

Սեպտեմբերի 13-ին  Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, առևտրային բանկերի ղեկավարներն այցելեցին երկու տնկարաններ՝ անձամբ դիտարկելու ծառերի կպչողականությունն ու աճը: Նրանց ուղեկցում էին «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանը, կազմակերպության այլ ներկայացուցիչներ: Հյուրերն իրենց գոհունակությունը հայտնեցին տնկարաններում տարվող խնամքի աշխատանքներից՝ շնորհակալություն հայտնելով «Իմ անտառ Հայաստանի» աշխատակիցներին հոգատար և ջանացավ վերաբերմունքի համար: Գոռ Ասրյանը մարզպետ Արամ Ղազարյանի անունից ողջունեց և  երախտագիտություն հայտնեց մարզում անտառատնկման նման մեծածավալ աշխատանքների իրականացման համար ու նշեց, որ Լոռու մարզպետի աշխատակազմը մշտապես աջակցություն է ցուցաբերում նման ողջունելի նախաձեռնություններին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13