Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիտարկվել են Վանաձորի Ներսիսյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները

12.09.2024

 Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ համայնքներում սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության նպատակով Լոռու մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը, վարչության պատասխանատու պաշտոնյաները սեպտեմբերի 11-ին եղել են Վանաձոր համայնքի Հրաչյա Ներսիսյան փողոցում, հետևել հիմնանորոգվող շինարարական աշխատանքների ընթացքին:

1127 մետր երկարություն ունեցող Ներսիսյան փողոցի հիմնանորգման կապալային աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 315 միլիոն դրամ: Կառավարության որոշմամբ՝ Ներսիսյան փողոցի հիմնանորոգման աշխատանքների վերջնաժամկետը 2024 թվականի նոյեմբերի 1-ն է:

Այժմ ընթացքի մեջ են ասֆալտբետոնե ծածկույթի վերին շերտի տեղադրման աշխատանքները: Աշխատանքային խումբը դիտարկել է գործընթացը:

Ռուբեն Մարգարյանը շինարարին փոխանցել է մարզպետի հանձնարարականը աշխատանքներում թերությունների բացառման վերաբերյալ:

Տեղեկացվել է, որ պետական միջոցների նպատակային օգտագործման նպատակով Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն և պետական ամբողջական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ամենօրյա հսկողություն է սահմանված:

Նա հորդորել է շինարարին տեղավորվել նախատեսված ժամկետներում, ապահովել ասֆալտե շերտի նորմերով սահմանված խտության գործակիցը և նախատեսված հաստությունը, որպեսզի ճանապարհը երկար ծառայի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13