Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԳՄՍ նախարարությունը սեպտեմբերի 14-ին կազմակերպում է «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ

11.09.2024

 ԿԳՄՍ նախարարությունը, հիմք ընդունելով պետական քաղաքականության առաջնահերթությունները և ոլորտային ռազմավարական գերակայությունները, 2024-2025 թթ. ուսումնական տարին հայտարարել է մշակութային կրթության տարի:

Նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնել մշակույթի դերը կրթական գործընթացներում՝ նպաստելով դպրոցականների՝ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը, ազգային արժեհամակարգի և լայն աշխարհայացքի կայացմանը:

Մշակութային կրթության տարվա մեկնարկի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-16։00-ը, ՀՀ բոլոր մարզերում կազմակերպում է «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ, որի հիմնական նպատակն է ստեղծել իրազեկման հարթակ ծրագրին միացած մշակութային կազմակերպությունների և դպրոցների համար, որտեղ շահառու ուսումնական հաստատություններին կներկայացվի մարզի մշակութային ներուժը:

Լոռու մարզում կրթամշակութային էքսպոն կանցկացվի Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Նախարարությունն ակնկալում է դպրոցականների և ուսուցիչների ակտիվ մասնակցությունը:

Մարզերում կրթամշակութային էքսպոների անցկացման վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://escs.am/am/news/24259

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13