Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը շնորհակալագրերով է պարգևատրել Լոռու մարզային փրկարարական վարչության 19 ծառայողների

10.09.2024

Սեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էր և վերջիններիս տոնը շնորհավորելու կապակցությամբ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր՝ սեպտեմբերի 9-ին այցելել է ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն, մասնակցել կազմակերպված միջոցմանը:

Ներկա էին մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ և փրկարար ծառայության աշխատակիցներ:

Մարզի ղեկավարը շնորհավորել է փրկարարներին մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթել բարի և անվտանգ ծառայություն։ Նա նշել է, որ երկար տարիների քրտնաջան աշխատանքի, մասնագիտական կարողությունների հետևողական զարգացման, պետության և միջազգային կառույցների մեծագույն աջակցությամբ ոլորտը լիարժեք կայացել է մեր երկրում ու շարունակական զարգացում է ապահովում:

-       Փրկարար ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, ամիսներ առաջ մարզին պատուհասած աղետի հետևանքների վերացման աշխատանքներում դուք ակտիվ ներգրավվածություն եք ունեցել և աջակցություն ցուցաբերել աղետից տուժած բնակիչներին, անգնահատելի է հեղեղումների հետևանքով աղետի գոտում ձեր իրականացրած անձնվեր ծառայությունը։ Մեր հանրությունն այսօր մեծ վստահություն ունի ձեր նկատմամբ, իսկ դա ձեր աշխատանքի ամենամեծ գնահատականն է: Խոնարհումս ձեր մարդկային բարձր որակների ու մասնագիտական պրոֆեսիոնալիզմի առջև,- ասել է Արամ Ղազարյանը։

Բարձր պատասխանատվությամբ ծառայություն իրականացնելու համար և մասնագիտական տոնի կապակցությամբ մարզի ղեկավարը շնորհակալագրերով է պարգևատրել Լոռու մարզային փրկարարական վարչության 19 ծառայողների:

Ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման և մասնագիտական բարձր պատրաստականություն ցուցաբերելու համար մի շարք աշխատակիցներ արժանացել են նաև Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության պատվոգրերի և մեդալների։ Պարգևատրումը կատարել է Սերոբ Գաբրիելյանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49