Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզը լավագույնս ներկայացավ «Արվեստների և արհեստների» փառատոնին

09.09.2024

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում սեպտեմբերի 7-ին անց է կացվել ավանդական դարձած՝ «Արվեստների և արհեստների» 12-րդ միջազգային փառատոնը, որը կրում էր «Տուրիզմը միավորում է մշակույթներ» խորագիրը։

Փառատոնը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մարզպետարանների և «MEDIA ONIX» մշակույթի և տուրիզմի պրոպագանդման ընկերության աջակցությամբ:

Փառատոնին, գեղեցիկ տաղավարներով և կատարողական խմբերով, մասնակցում էին նաև Լոռու մարզի 8 համայնքներ։

Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանը, ՏԿԵ նախարարության, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների պատասխանատու պաշտոնյաներ, մարզը ներկայացնող արվեստի բնագավառի ներկայացուցիչներ։

Մարզի տաղավարներում ներկայացված էին Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Ալավերդի, Փամբակ համայնքները՝ մարզը ներկայացնող դեկորատիվ կիրառական արվեստի բացառիկ նմուշներով, գորգարվեստով, ասեղնագործությամբ, փայտարվեստով, ազգային տարազներով, տիկնիկագործությամբ, կերպարվեստով, զարդերով և այլն։

Իրականացվում էին նաև խոհարարության, տինիկագործության, գորգագործության վարպետության դասեր։ Լոռին ներկայացել էր նաև գեղարվեստական համարներով։

Գարեգին Քարհանյանը ողջունեց փառատոնի մասնակիցներին, կարևորեց նման միջոցառումների դերը և Լոռու մարզպետի շնորհակալագրով պարգևատրեց փառատոնի կազմակերպիչ Մարիա Մինասյանին՝ ազգային ավանդույթների, արհեստների և արվեստների պահպանման, զբոսաշրջության զարգացմանը մեծապես նպաստելու և անձնվեր գործունեության համար:

Մարզային աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու և փառատոնին պատշաճ ներկայանալու համար շնորհակալագրի արժանացավ նաև Լոռու մարզպետի աշխատակազմը:

Փառատոնի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանի բոլոր մարզերի արհեստ-արվեստների բացառիկ ցուցանմուշներին:

Մեծ էկրանին ցուցադրվեց նաև Լոռու մարզը ներկայացնող տեսահոլովակ, որը բացահայտում էր Լոռու մարզի գեղատեսիլ վայրերը, արտադրական հնարավորությունները և հրավիրում բոլորին Լոռի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13