Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիտարկվել են Ալավերդի համայնքում պետության ամբողջական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները

04.09.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության մասնագետները սեպտեմբերի 3-ին այցելել են Մ-6 (Վանաձոր-Ալավերդի- ՀՀ սահման) – Հ-70 (Մ-6-Աթան) հանրապետական նշանակության ավտոճանապարհների հատման հատված, որը ջրհեղեղի հետևանքով ամբողջովին փլուզվել էր։ Դիտարկվել են ճանապարհի վրա հողային շերտի լիցքի կատարման աշխատանքները: Այս հատվածում, ճանապարհավերականգնման համապատասխան աշխատանքներից հետո, կիրականացվի ասֆալտապատում։

Աշխատանքային այցը շարունակվել է Ալավերդի համայնքում: Պաշտոնյաները համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի ուղեկցությամբ՝ եղել են Ալավերդու թիվ 6 մանկապարտեզում, որտեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվում է վերանորոգում՝ ջերմաարդիականացմամբ: Աշխատանքների ընդհանուր արժեքն ավելի քան 334 մլն դրամ է: Աշխատանքների տեմպերը չեն գոհացրել պաշտոնյաներին: Մարզպետի տեղակալը ընդգծել է, որ բոլոր աշխատանքները պետք է ավարտել նախատեսված ժամանակացույցին համապատասխան:

Դիտարկվել են նաև Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի մարզադահլիճի մասնաշենքի վերակառուցման աշխատանքները, որի համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 154 մլն դրամ: Հովհաննես Ավետիսյանը կարևորել է շինաշխատանքների բարձր որակով կատարման անհրաժեշտությունը, նշել, որ Լոռու մարզպետի աշխատակազմը խիստ հետևողական է լինելու:

Պաշտոնյաները դիտարկել են նաև Սանահին-Սարահարթ թաղամասի Թուրքմենական փողոցում սուբվենցիոն ծրագրով իրականացվող վերանորոգումը: Աշխատանքներն ավարտական փուլում են:

Ալավերդի համայնքի ճանապարհների կապիտալ վերանորոգման շրջանակներում՝ պաշտոնյաները հետևել են նաև Աքորի բնակավայրում ընթացող աշխատանքներին: Առկա թերությունների վերացման մասով ճանապարհաշինարարություն իրականացնող կազմակերպությանը տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Շրջայցը շարունակվել է Ալավերդու թիվ 2 դպրոցում, որի կառուցման աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում: 1366 քմ տարածքով՝ 450 աշակերտի համար կառուցվող դպրոցի շինաշխատանքները կավարտվեն մինչև 2025 թ.-ի սեպտեմբեր ամիսը: Կառավարությունն այս նպատակով հատկացրել է 595 միլիոն դրամ: Հովհաննես Ավետիսյանը նոր կառուցապատողին հորդորել է աշխատանքները շարունակել նույն տեմպերով, սահմանված ժակետներում և բարձր որակով:

Շրջայցի վերջին կանգառը հեղեղումներից տուժած Քարկոփ բնակավայրի միջնակարգ դպրոցն էր, որտեղ արդեն կատարվել են հատակի կառուցման աշխատանքներ՝ բետոնապատումով։ Կիրականացվեն նաև շենքի էլեկտրամոնտաժման և ներքին հարդարման աշխատանքներ։ Շինաշխատանքներն իրականացնող ընկերության կողմից պաշտոնյաներին ներկայացվել է, որ աշխատանքների ընթացքին խանգարում է պատերում դեռևս առկա խոնավությունը։ Պաշտոնյաները նշել են, որ աշխատանքները պետք է իրականացվեն պահպանելով սահմանված նորմերն ու որակը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13