Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համայնքային ու պետական բյուջեներից հատկացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը՝ խիստ վերահսկողնության ներքո

03.09.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը՝ տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության աշխատակիցների մասնակցությամբ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, անց է կացրել խորհրդակցություն։

Վարչության պետ Ռուբեն Մարգարյանը ներկայացրել է վարչության աշխատակիցների գործունեությունը՝ նրանց կողմից ներկա պահին իրականացվող ոլորտային աշխատանքները։

Ներկայացվել է նաև մարզի ղեկավարի կողմից վարչությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել մարզպետի աշխատակազմի կողմից պետբյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով մարզում իրականացվող ընթացիկ շինաշխատանքների մշտադիտարկման արդյունքներին ու արձանագրված թերություններին՝ որակի և ժամկետների պահպանման վերաբերյալ:

Մարզպետն այս առումով կարևորել է բարձրացված բոլոր հարցերի նկատմամբ հետևողական մոտեցումը, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի արդյունավետ իրականացումը։ Նա նշել է, որ համայնքային ու պետական բյուջեներից հատկացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը և իրականացվող աշխատանքները պետք է մշտական վերահսկողնության ներքո լինեն:

Մարզի ղեկավարը նաև դժգոհություն է հայտնել որոշ ծրագրերի իրականացման աշխատանքների որակի և ժամկետների պահմանման հետ կապված։

Հանձնարարել է աշխատակազմին առավել հաճախակի իրականացնել մշտադիտարկման աշխատանքները՝ լինելով ավելի խստապահանջ և անզիջում նշված ուղղություններով իրականացվող աշխատանքների ողջ ընթացքում։

Անդրադարձ է կատարվել նաև աղետի գոտու բնակավայրերում տարվող աշխատանքներին, մարզի համայնքներում աղբահանության, ճանապարհների սպասարկման և մի շարք այլ ոլորտային հարցերի։

Տրվել են նոր հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13