Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիտարկվել են Վանաձոր համայնքում պետբյուջով և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող մի շարք աշխատանքներ

29.08.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ օգոստոսի 28-ին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաները դիտարկել են Վանաձոր համայնքում պետբյուջով և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող մի շարք աշխատանքներ:

Նրանք Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարի խորհրդական Արման Բերնեցյանի, համայնքի ավագանու անդամների և համայնքային այլ պաշտոնյաների ուղեկցությամբ եղել են Տիգրան Մեծ պողոտայում, որը կառուցվել է պետբյուջեի միջոցներով: Հիմնանորոգվող աշխատանքների երկարությունը կազմում է 1 կմ: Ծրագրի արժեքը 381 միլիոն դրամ է: Աշխատանքներն ավարտական փուլում են: Դիտարկման արդյունքում մայթերի սալիկապատման և փողոցի ասֆալատապատման աշխատանքներում հայտնաբերվել են թերություններ: Տրվել են հանձնարարականներ սեղմ ժամկետներում դրանք շտկելու վերաբերյալ:

Մարզպետի տեղակալն այցելել է նաև Վանաձորի թիվ 19 դպրոց, որը ևս կառուցվում է պետական ֆինանսավորմամբ: Ծրագրի պայմանագրային արժեքը 1 միլիարդ 828 միլիոն դրամ է: Հովհաննես Ավետիսյանն ընդգծել է շինարարական աշխատանքների ժամկետների պահպանման և աշխատանքային տեմպերի ավելացման անհրաժեշտությունը, հիշեցրել, որ անորակ աշխատանքները չեն վճարվելու:

Պաշտոնյաները եղել են նաև սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվող Վանաձորի Տիկնիկային թատրոնում: Ծրագրի արժեքը շուրջ 113 միլիոն դրամ է: Այստեղ աշխատանքերն ավարտական փուլում են: Դիտարկման արդյունքում ներքին հարդարման աշխատանքներում արձանագրվել են թերություններ: Տրվել են խիստ հանձնարարականներ դրանք վերացնելու ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13