Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարն աշխատանքային այցով եղել է Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում

28.08.2024

Lոռու մարզպետ Արամ Ղազարյանը օգոստոսի 27-ին աշխատանքային այց է կատարել Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան։ Թանգարանի տնօրենի պաշտոնակատար Արմինե Ավդալյանի և գիտաշխատողների ուղեկցությամբ մարզի ղեկավարը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել թանգարանում ցուցադրված հնագիտական գտածոներին, պահվող ֆոնդին, դրանց հայտնաբերման պատմությանը։

Մարզպետին ներկայացվել է, որ թանգարանը հիմնադրվել է 1938 թվականին, հնագետ-ազգագրագետ Եղիա Մոմջյանի կողմից։ 1988 թ. երկրաշարժի պատճառով թանգարանը կորցրել է շենքը, 2012 թվականից տեղափոխվել նոր շենք։ Թանգարանի հնագիտության, ազգագրության և նորագույն պատմության բաժիններում պահվում են ավելի քան 38 հազար թանգարանային նմուշներ, որոնք ներկայացնում են հայ ժողովրդի հարուստ նյութական ժառանգությունը։ Նմուշների թիվը պեղումների արդյունքում պարբերաբար ավելանում է։

Թանգարանի աշխատակիցների հետ զրույցում մարզպետը նշել է, որ մարզի պատմությունն ու մշակութային ավանդույթները ներկայացնող ցուցանմուշները բավական տպավորիչ են։

- Այստեղ պահվող գտածոներն, իրապես, Լոռու տարածաշրջանի քաղաքակրթության անգնահատելի նմուշներն են։ Մեր նպատակն է, որ Վանաձորը նաև հայտնի լինի իր մշակութային օջախներով։ Կարևոր է, որ այս կառույցները ավելի գրավիչ դառնան մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար՝ մշակութային հետաքրքիր միջոցառումներ կազմակերպելով,- ասել է Ա Ղազարյանը։

Թանգարանն այժմ այցելուներին է ներկայացնում «Ղարաքիլիսա-Կիրովական», «Հացի արժեքը», «Լոռվա գորգագործություն, կարպետագործության ավանդույթները» ցուցադրությունները, որոնցում ներառված են մ. թ. ա 3-րդ հազարամյակին թվագրվող տարածաշրջանի բնակչության կենցաղը բնութագրող իրեր՝ կարպետներ, գորգեր, արծաթյա գոտիներ, զարդեր, զենքերի տեսակներ ու ժամանակակից վարպետների ստեղծած արվեստի նմուշները։

Թանգարանում կազմակերպվում են թեմատիկ ցուցադրություններ, միջոցառումներ, գիտահավաքչական և գիտահետազոտական աշխատանքներ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13