Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիտարկվել են Ստեփանավան համայնքում պետության ամբողջական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները

28.08.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ օգոստոսի 27-ին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը և Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներն աշխատանքային այց են կատարել Ստեփանավան համայնք, մշտադիտարկել պետության ամբողջական ֆինանսավորմամբ, տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով համայնքի բնակավայրերում իրականացվող աշխատանքները:

Համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ նրանք եղել են Ստեփանավան, Կաթնաղբյուր, Ուրասար, Արմանիս բնակավայրերում:

Պետություն-համայնք համագործակցությամբ հիմնովին նորոգվում են Ստեփանավանի Զորավար Անդրանիկի, Սայաթ Նովայի, Պիոներների փողոցները, քաղաքային այգին և Ալեայի անցուղին, վերանորոգում է Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատը: Կաթնաղբյուր, Արմանիս բնակավայրերում մանկապարտեզների մասնաշենքեր են հիմնանորոգվում, Ուրասարում՝ մշակույթի տուն:

Մարզպետի աշխատակազմը շրջել և ուսումնասիրել է ընթացիկ ծրագրերը, արձանագրել մի շարք խախտումներ: Հովհաննես Ավետիսյանն ընդգծել է պետական միջոցների նպատակային օգտագործումը, կարևորել շինաշխատանքներում հայտնաբերված թերությունների՝ սեղմ ժամկետներում շտկելու անհրաժեշտությունը։ Տրվել են հանձնարարականներ թերությունները վերացնելու ուղղությամբ։

Պաշտոնյաները եղել են նաև պետական բյուջեի միջոցներով Կաթնաղբյուրում կառուցվող նոր կրթահամալիրում, որի հողային աշխատանքների մեկնարկը տրված է: Ուսումնասիրվել են նաև բնակավայրում հիմնանորոգվող 8-րդ, 9-րդ փողոցներում կատարված աշխատանքները և այդ հատվածների ջրահեռացման համակարգը: 

Աշխատանքային օրը շարունակվել է պետբյուջեով վերանորոգվող Ստեփանավանի Ստեփան Շահումյանի անվան մշակույթի և ժամանցի կենտրոնում:

Դիտարկումներ են արվել աշխատանքների որակի և ժամկետներից շեղումների վերաբերյալ: Խստորեն հանձնարարվել է բոլոր աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետներում և բարձր որակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49