Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում

27.08.2024

Այսօր Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն անց է կացրել քաղաքացիների ընդունելություն:
Ընդունելությանը ներկա էին նաև մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժնումների ղեկավարներ, պատասխանատու պաշտոնյաներ:
Մարզի ղեկավարին է դիմել 24 քաղաքացի մարզի տարբեր բնակավայրերից՝ բնակարանային ապահովման, սոցիալական աջակցության, առողջապահական, զբաղվածության ապահովման և այլ հարցերով:
Քաղաքացիների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:
Ա. Ղազարյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներին հանձնարարել է որոշ բարձրացված խնդիրների հետ կապված կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ, հետևողական լինել քաղաքացիների խնդիրներին և նրանց կողմից ներկայացված հարցերի լիարժեք պարզաբանմանը:
Անհրաժեշտության դեպքում քաղաքացիներին առաջարկվել է համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել: Մի շարք խնդիրների վերաբերյալ տրվել է մասնագիտական խորհրդատվություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13