Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարը և Լոռու մարզպետն այցելել են «Գլորիա» կարի ֆաբրիկա

26.08.2024

Աշխատանքային այցով օգոստոսի 23-ին Վանաձորում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի և այլ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ նախարարն այցելել է «Գլորիա» կարի ֆաբրիկա։
Պաշտոնյաները շրջայց են կատարել արտադրամասերում, ծանոթացել ֆաբրիկայի արտադրական հնարավորություններին և գործընթացին։
«Գլորիա» ֆաբրիկան կատարում է հայտնի ընկերությունների պատվերներ՝ արտադրանքի մեծ մասն արտահանելով Գերմանիա, Իտալիա, Ավստրիա, Ֆրանսիա, ՌԴ։
«Գլորիա» կարի ֆաբրիկայի հիմնադիր տնօրեն Բագրատ Դարբինյանը նախարարին և մարզի ղեկավարին ներկայացրել է, որ մոտ 2600 աշխատակից ունեցող ընկերությունն արտադրում է եվրոպական որակի պահանջներին համապատասխան արտադրանք՝ հագուստ, վերարկուներ, բաճկոններ և այլն: Ընկերության արտադրամասերը հագեցած են ժամանակակից տեխնոլոգիաներով և սարքավորումներով։
Շրջայցի ընթացքում քննարկվել են տեքստիլ ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև «ՀՀ տեքստիլ արդյունաբերության աջակցության» ծրագրին, որն ուղղված է Հայաստանում կայուն և ներառական տեքստիլ արդյունաբերության զարգացմանը. վերջինս ընդգրկված է Հայաստանի տնտեսության հիմնական ռազմավարական գերակայությունների շարքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49