Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի «ԻՏԵՔՍ» ընկերությունն աշխատանքով է ապահովել 1115 անձի

26.08.2024

Սեպտեմբերի 24-ին Վանաձոր կատարած այցի շրջանակներում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի և այլ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ այց է կատարել «ԻՏԵՔՍ» ընկերության արտադրամասեր։
Պաշտոնատար անձինք տեղում ծանոթացել են ընկերության գործունեությանը և արտադրվող տեսականուն։
«ԻՏԵՔՍ» ընկերության տնօրեն Արթուր Եթիմյանը համառոտ ներկայացրել է ընկերության հաջողությունները, արտադրական գործընթացը։ 2022 թ.-ի մայիսին հիմնադրված ընկերությունը զբաղվում է իտալական հայտնի բրենդերի հագուստի արտադրությամբ և աշխատանքով է ապահովել 1115 անձի։
Ընկերության կողմից արտադրված հագուստը կրում է «Արտադրված է Հայաստանում» տարբերանշանը և արտահանվում է Իտալիա, որտեղից էլ՝ այլ երկրներ։ Ընկերությունը կատարում է հանրահայտ «Moncler», «Dainese», «MACKAGE» ֆիրմաների պատվերներ։
Ներկայումս «ԻՏԵՔՍ» ընկերությունն ունի 18 արտադրական հոսքագիծ, սակայն առաջիկայում պլանավորվում է արտադրական ծավալները հասցնել մինչև 24 հոսքագծի։
Պաշտոնյաները ընկերության ղեկավար կազմին են ներկայացրել տեքստիլ ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13