Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական անգամ դիտարկվել են Գյուլագարակ համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները

26.08.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ օգոստոսի 23-ին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ աշխատանքային այց են կատարել Գյուլագարակ համայնք:
Համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանի, ավագանու անդամների ուղեկցությամբ նրանք շրջել են համայնքում, դիտարկել սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները:
Գյուլագարակ համայնքի Գարգառ բնակավայում կառուցվում է օրվա կարգավորիչ ջրամբար և ներքին ցանց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 278 միլիոն դրամ: Աշխատանքներն ընթացքի մեջ են: Ծրագրի ավարտից հետո կլուծվի մոտ 1400 բնակիչ ունեցող բնակավայրի առաջնահերթ լուծում պահանջող ջրամատակարարման խնդիրը:
Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի աջակցությամբ կառուցվում է նաև Գարգառի հանրակրթական դպրոցի 2-րդ հարկը: Դպրոցում և դպրոցին կից գործող նախակրթարանում սովորում է 163 սան: Շինարարության ավարտից հետո առավել հարմարավետ պայմաններ կստեղծվեն սովորողների համար:
Գարգառ բնակավայրում «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում կառուցվում է նաև կրթահամալիր, որի պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է՝ շուրջ 1 միլիարդ 265 միլիոն դրամ արժեքով:
Մարզպետի տեղակալը զրուցել է աշխատանքների պատասխանատուների հետ, կարևորել պետական բյուջեի միջոցների նպատակային օգտագործումը, շինարարական աշխատանքներում թերացումների բացառումը։
Պաշտոնյաներն այցելել են Կուրթան և Վարդաբլուր, որտեղ սուբվենցիոն ծրագրերով վերանորոգվում են բնակավայրերի մանկապարտեզները:
Դիտարկումների արդյունքում, առկա թերությունների վերացման մասով տրվել են հանձնարարականներ՝ սեղմ ժամետներում դրանք վերացնելու համար:
Հ. Ավետիսյանը կարևորել է աշխատանքները բարձր որակով իրականացնելու անհրաժեշտությունը:

 

 

 

 

 

 

 

Դիտարկումների արդյունքում առկա թերությունների վերացման մասով տրվել են հանձնարարականներ՝ սեղմ ժամետներում դրանք վերացնելու համար: Հ. Ավետիսյանը կարևորել է աշխատանքները բարձր որակով իրականացնելու անհրաժեշտությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49