Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարն աշխատանքային այցով եղել է Չկալով բնակավայրում

22.08.2024

Օգոստոսի 21-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն աշխատանքային այց է կատարել Թումանյան խոշորացված համայնքի Չկալով բնակավայր։ Մարզի ղեկավարը՝ տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանի, պատասխանատու այլ պաշտոնայների ուղեկցությամբ շրջել է բնակավայրում, զրուցել բնակիչների հետ։
Բնակիչները մարզի ղեկավարին հայտնել են, որ բնակավայրի հյուսիսային սարալանջին գտնվող ավելի քան 10 տներ վթարային վիճակում են, մի քանի տներում առկա է փլուզման վտանգ։
Մարզպետը տեղում հանձնարարել է աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության մասնագետներին սեղմ ժամկետներում կատարել խնդրի ուսումնասիրություն, հարկ եղած դեպքում ներգրավել նաև համապատասխան մասնագետների ՀՀ քաղաքաշինության կոմիտեից՝ խնդրի արդյունավետ և հիմնովին կարգավորման համար։
Մարզի ղեկավարը եղել է նաև Չկալովի հիմնական դպրոցում, ծանոթացել դպրոցի շենքային պայմաններին, զրուցել դպրոցի անձնակազմի հետ։ Մարզպետին ներկայացվել է, որ դպրոցն իր գործունեությունն սկսել է 1957 թվականից։ Այժմ այստեղ ուսումնառություն է ստանում 9 աշակերտ։ Դպրոցը ներառված է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում։
Մարզի ղեկավարն այցելել է նաև բնակավայրի հանդիսությունների սրահ, որը վերանորոգվել է ամերիկահայ բարերար Սիլվա Մովսեսյանի և նրա ընտանիքի ջանքերով։ Սրահը նախատեսված է շուրջ 120 անձի համար։ Մարզպետն իր շնորհակալությունն է հայտնել բարերարին բնակավայրում կատարած բազում բարեգործական ծրագրերի համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13