Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հետևել է Վահանգնի համայնքում կառուցվող վերականգնողական և կրթական կենտրոնի շինաշխատանքներին

19.08.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն օգոստոսի 16-ին այցելել է Վահագնի համայնք, որտեղ «Աստղիկ» բարեգործական հինադրամի նախաձեռնությամբ հոլանդական «Մենսենքինդերեն» և «Ջուլիէնջել» հիմնադրամների աջակցությամբ՝ սահմանափակ կարողություններով երեխաների համար կառուցվում է վերականգնողական և կրթական կենտրոն: Փամբակի համայնքապետ Սուրեն Կոստանյանի և «Աստղիկ» բարեգործական հինադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանի ուղեկցությամբ մարզի ղեկավարը հետևել է իրականացվող աշխատանքների ընթացքին:
Արդեն մի քանի օր է՝ կենտրոնի շինաշխատանքներում ներգրավվել է Դեն Համ գյուղաքաղաքից Հայաստան եկած 55 հոգանոց հոլանդացի կամավորների խումբը: Տարբեր մասնագիտություններ ունեցող հոլանդացի կամավորները մինչ Վահագնի ժամանելն իրենց գյուղաքաղաքում վարձու աշխատանքներ են իրականացրել և աշխատանքից ստացված հասույթը ևս ներդրել են վերականգնողական և կրթական կենտրոնի կառուցման գործում: Ինչպես վերոնշյալ հիմնադրամներն, այնպես էլ՝ կամավորները, «Աստղիկ» հիմնադրամի հետ համագործակցում են արդեն տևական ժամանակ՝ այլ բարեգործական նախաձեռնությունների շրջանակներում ևս:
Կենտրոնի շինարարությունն սկսվել է 2023 թվականին, նախատեսվում է ավարտել 2024 թվականի վերջին: Այն կառուցվում է ջերմամեկուսացման ժամանակակից տեխնոլոգիաներով: Կենտրոնը ծառայելու է ամբողջ մարզի երեխաների համար:
Մարիամ Անտոնյանի ներկայացմամբ՝ կենտրոնի կառուցման նախաձեռնության համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ հատկապես գյուղական համայնքներում բնակվող հաշմանդամություն ունեցող երեխաները, պատանիներն ու երիտասարդները մեկուսացած են հասարակությունից և կարիք ունեն տարրական հմտություններ ձեռքբերելու, դառնալու հասարակության լիարժեք անդամներ:
Մարզպետ Արամ Ղազարյանը շրջել է կառույցի տարածքում, զրուցել կամավորների հետ, տեղեկացել շինաշխատանքներում նրանց ներդրած փորձի մասին։ Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել կամավորներին կենտրոնի կառուցման աշխատանքներում ներգրավվելու և հոգացավ վերաբերմունքի համար և նշել, որ Լոռու մարզպետի աշխատակազմը սիրով պատրաստակամ է աջակցելու վերականգնողական և կրթական կենտրոնի հետագա գործունեության կազմակերպման հարցում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49